ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 22-ին, Պաղեստինի Ղազա քաղաքում: 1967թ. հրեա-արաբական պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երուսաղեմ։ 1979թ. ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանը, 1984թ.՝ Երևանի պետական համալսարանը։ 1985թ. մեկնել է Անգլիա. հետևել «Փիթմընզ քոլեջի» անգլերենի և թատերարվեստի դասընթացներին։ 1995թ. ԵՊՀ-ում «Ֆրիկի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1995-2007թթ Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, գրաբար, հայոց պատմություն և մատենագիտություն, եղել է մշակութային միջոցառումների պատասխանատուն։ 1991-98թթ եղել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդական։ Լույս է ընծայել «Սիրոյս տաք շունչէն» (1993թ.), «Գիշերային պատարագ» (1994թ.), «Անձրեւոտ սէր» (1998թ.), «Եթե յանկարծ տեսնես իրեն...» (2003թ.), «Հատընտիր» (2004թ.), «Փոքրիկ աղջիկը... Մեծ երազով» (2009թ.), «Ես հայ եմ» (2013թ.) ժողովածուները։ 2004թ. արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար