Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1994-98թթ եղել է «Տրանսպորտի և հաղորդակցության» փոխնախարարը, 1998-2002թթ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետի տեղակալը։ 2002թ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է, ոստիկանության գնդապետ է։ Հեղինակել է կինո‎ֆիլմերի սցենարներ, 16 գիրք: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Տրդատ Մեծ» (2001թ.), «Սարգիս Զորավար» (2011թ.), «Զուգահեռ աշխարհներ» (2011թ.), «Սուրբ մասունքի առեղծվածը» (2012թ.), «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» (2013թ.) գրքերը: 2000թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի, 2006թ.՝ ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» մեդալի, 2011թ. «Սպիտակ գայլ» պատմվածաշարի համար՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի, 2012թ.՝ ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալի, 2013թ.՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։