Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ԴԱՐՅԱՆ

Բանաստեղծ

14 հոկտեմբեր, 1957 - 22 ապրիլ, 2021

Ծնվել է Երևանում։ Եղել է գրող Զարզանդ Դարյանի դուստրը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նրա բանաստեղծությունները և գրականագիտական հոդվածները, գրախոսությունները տպագրվել են մանկապատանեկան, երիտասարդական, գրական-գեղարվեստական, ուսանողական և գրական մամուլում («Կանչ», «Առագաստ», «Օրրան», «Գրական թերթ», «Հանդես ամենօրյա», «Սովետական մանկավարժ» և այլն)։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Ակնթարթ» (1980թ.), «Տաք մորմոք» (1989թ.), «Աշնան ծաղիկներ» (2004թ.), «Սասնա ծռեր» (2007թ.), «Սեր և ծիծաղ» (2012թ.) բանաստեղծական ժողովածուները։ Մահացել է Երևանում: