Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

Լեզվաբան, քաղաքագետ

Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին, Երևանում: Բանաստեղծ Սեդա Վերմիշևայի որդին է: 1972թ. ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1977թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Նույն թվականից որպես ավագ լաբորանտ աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1979թ-ից դասավանդել է նույն հաստատությունում, որտեղ 1988-92թթ եղել է ամբիոնի վարիչ: 1989թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1997-2012թթ եղել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը, 1998թ-ից՝ Եվրախորհրդի լեզվական քաղաքականության բաժանմունքի ազգային համակարգող-թղթակից: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր և ռուսերեն լեզվաբանության, նշանագիտության, հայագիտության, քաղաքագիտության և հակամարտությունների խնդիրներին: Ռուսերեն է թարգմանել հայ հոգևոր պոեզիայից նմուշներ: 1995-96թթ եղել է Հայաստանի գիտաարտադրական և քաղաքացիական միության նախագահը, 1998-2004թթ՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, 2001թ.՝ Եվրախորհրդի ժամանակակից կենտրոնի կառավարող խորհրդի անդամ, 2003թ.՝ Եվրախորհրդի տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության փորձագետների կոմիտեի անդամ, ՀՀ ԱԺ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղարը, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահը: Հրատարակվել են նրա «Լեզվական և բանաստեղծական իմաստների հարաբերակցության մասին» (1985թ.), «Լեռնային Ղարաբաղը անկախ դիտորդների աչքերով» (1989թ.), «Շարական։ 5–15-րդ դդ հայկական պոեզիայից» (1990թ.), «Բանաստեղծական տեքստի իմաստաբանությունը և կառուցվածքը» (1991թ.), «ԵԱՀԿ-ն և տարածաշրջանային հակամարտությունները» (1994թ.), «Լեռնային Ղարաբաղ։ Հիմնախնդիրը և բախումները» (2000թ.), «Քաղաքական հակամարտության լեզուն, տրամաբանական-իմաստաբանական մոտեցում» (2002թ.) և այլ աշխատություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար