Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՆԻՆԱ ՋԱՂԻՆՅԱՆ

Թարգմանիչ

Ծնվել է 1953թ. նոյեմբերի 18-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1980թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետը: Աշխատում է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում՝ որպես անգլերեն լեզվի ավագ դասախոս, դոցենտ (2010թ.): «Այրեքս» կազմակերպության գիտամանկավարժական բարեփոխումների շրջանակներում գործող «PSE» ծրագրի ակադեմիական խմբի անդամ է, մանկավարժ-վերապատրաստող: 2009թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, ուսումնամանկավարժական ձեռնարկներ: Հիմնադրել և ղեկավարում է «Մտավորական կանայք» հասարակական կազմակերպությունը: Համագործակցում է «Խաղաղության կորպուս» ամերիկյան կազմակերպության հետ: Հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով (գրաֆ‎իկական և գեղանկարչական)։ Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը։ Անգլերենից թարգմանել է Է.Հեմինգուեյի «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» (2006թ.), Վ.Սարոյանի «Վերջին բառը սեր էր» (2012թ.) և այլ երկեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար