
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Ծնվել է 1952թ. մարտի 20-ին, Երևանում։ Ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զբաղվել է հայ-սերբական գրական և մշակութային կապերով։ Բազմիցս մասնակցել է Բելգրադում անցկացվող գրողների և թարգմանիչների միջազգային տարբեր հանդիպումների, պոեզիայի ամենամյա փառատոների։ Իր առաջաբանով կազմել և հրատարակել է հայ և սերբ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Սերբական գրականությունից կատարած նրա թարգմանությունները տպագրվել են Հայաստանի պարբերական մամուլում։ 1994թ-ից անդամակցում է Սերբիայի գրողների միությանը, 1995թ-ից՝ Հայաստանի գրողների միությանը, 2002թ-ից՝ «Մատիցա սրպսկա» մշակութային միությանը։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, էստոներեն, իտալերեն, հունգարերեն, անգլերեն և տեղ են գտել տարբեր ժողովածուներում։ Սերբիայի կառավարության որոշմամբ 2006թ. նշանակվել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս: Հեղինակ է շուրջ 10 գիրք։ Հրատարակվել են նրա «Բալկանյան կրակների միջով» (արձակ, 1998թ.), «Գորնի Միլանովաց» (1999թ.), «Արարատից մինչև Կոսովո» (բանաստեղծություններ և էսսեներ, 2000թ.), «Նախնյաց երկիր» (բանաստեղծություններ, 2002թ.), «Արտամետ» (բանաստեղծություններ, հայերեն-սերբերեն, 2010թ.), «Խաչքար» (2012թ.), «Պատկերներ Լիբանանից» (ուղեգրություն, 2015թ.), «Մի պտղունց սերբական հող» (էսսեներ և ուղեգրություններ, 2017թ.) և այլ գրքեր։ Հայերենից սերբերեն և հակառակը թարգմանել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (1995թ.), Դեսանկա Մաքսիմովիչի «Աշխարհը նույնն է ամենուր» (բանաստեղծություններ, 1998թ.), Ջոկո Ստոյչիչի «Աղբյուրն անապատում» (բանաստեղծություններ, 1998թ.), «Արարատի երկիր» (սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիա՝ նվիրված Հայաստանին, 2002թ.), «Սերբական ժողովրդական հեքիաթներ» (2011թ.) և այլ երկեր: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. նրա նախաձեռնությամբ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում 2003թ., Հայաստանում առաջին անգամ, բացվել են սերբերենի կանոնավոր գործող դասընթացներ: 2005-06թթ սերբերեն է դասավանդել նաև Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետում: 1993թ. հայ-սերբական գրական և մշակութային կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած վաստակի համար պարգևատրվել է Սերբիայի մշակույթի նախարարության «Ոսկե կրծքանշանով»։ 1994թ. նրա «Բալկանյան կրակների միջով» գիրքն արժանացել է սերբական «Սուրբ Սավա» գրական մրցանակի։ 2010թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2012թ.՝ «Բրանկո Ռադիչևիչ» միջազգային գրական մրցանակի, 2015թ.՝ Սերբիայի նախագահի ոսկե մեդալի։