Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լեզվաբան

1 հոկտեմբեր, 1952 - 18 հոկտեմբեր, 2021

Ծնվել է Հայաստանի Աղին գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1991-95թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1995-98թթ՝ ԵՊՀ ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչը, 1999թ-ից՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը: 2001թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2004թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությանը, գերմանական լեզուների տիպաբանությանը, գերմերենի և հայերենի զուգադրական քերականությանը: Հրատարակվել են նրա «Հայերենի ցեղակցության հարցը» (1991թ.), «Հայերենը և նախահնդեվրոպական լեզուն» (2001թ.), «Գերմաներեն լեզվի տիպաբանություն» (ուսումնական ձեռնարկ, 2006թ.), «Sprachtypologie und Sprachvergleich» (2007թ.), «Praktische deutsche Grammatik» (2008թ., համահեղինակ), «Deutsche Grammatik in Theorie und Praxis» (2008թ.), «Deutsch für die Oberstufe» (2010թ.), «Հարաժամանակայնությունը որպես լեզվի ուսումնասիրության հայեցակետ» (2014թ.) և այլ աշխատություններ: Եղել է «Գերմաներեն-հայերեն» (1998թ.) և «Հայ-գերմաներեն» (2000թ.) բառարանների համահեղինակը: Մահացել է Երևանում: