Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 1-ին, Հայաստանի Աղին գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1991-95թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1995-98թթ՝ ԵՊՀ ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչը: 1999թ-ից ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչն է: 2001թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2004թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությանը, գերմանական լեզուների տիպաբանությանը, գերմերենի և հայերենի զուգադրական քերականությանը: Հրատարակվել են նրա «Հայերենի ցեղակցության հարցը» (1991թ.), «Հայերենը և նախահնդեվրոպական լեզուն» (2001թ.), «Գերմաներեն լեզվի տիպաբանություն» (ուսումնական ձեռնարկ, 2006թ.), «Sprachtypologie und Sprachvergleich» (2007թ.), «Praktische deutsche Grammatik» (2008թ., համահեղինակ), «Deutsche Grammatik in Theorie und Praxis» (2008թ.), «Deutsch für die Oberstufe» (2010թ.), «Հարաժամանակայնությունը որպես լեզվի ուսումնասիրության հայեցակետ» (2014թ.) և այլ աշխատություններ: Եղել է «Գերմաներեն-հայերեն» (1998թ.) և «Հայ-գերմաներեն» (2000թ.) բառարանների համահեղինակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար