ՆԵԼՍՈՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող

1 հունվար, 1952 - 17 հունիս, 2020

Ծնվել է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի (Մոսկվա) թարգմանչական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսում, «Նոյյան տապան» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում։ 1989թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա թարգմանությամբ առանձին գրքերով և ժողովածուներով լույս են տեսել հայաստանյան և սփյուռքահայ արդի և դասական տասնյակ գրողների ստեղծագործություններ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Լեհաստանում և այլուր։ Ռուսերենից հայերեն է թարգմանել գիտական և իրավաբանական բնույթի դասագրքեր։ Հայաստանյան մամուլում հրապարակել է տասնյակ հրապարակախոսական հոդվածներ։ Հեղինակել է շուրջ 50 թարգմանական գիրք, որոնցից են՝ Ռուբեն Հովսեփյանի «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), Կարեն Սիմոնյանի «Միքայել Նալբանդյան» (1984թ.), Ռազմիկ Դավոյանի «Եթե աստված կամենա» (2009թ.), Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» (2012թ.) և այլն: Արժանացել է ՀՀ ՊՆ մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար