
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Տիգրան Հայազն
Ծնվել է 1951թ. մարտի 26-ին, Հայաստանի Վարդենիս գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1968թ. ավարտել է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի մատենագիտության բաժինը (հեռակա), 2000թ.՝ նույն համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան (հայցողի կարգավիճակով)։ 1967թ. Էջմիածին քաղաքում ստեղծել է «Հող» ընդհատակյա հակախորհրդային կազմակերպությունը, հրատարակել է թերթեր և 70-ից ավելի թռուցիկներ, որի համար ձերբակալվել ու պահվել ՊԱԿ-ի նկուղում։ 1973-83թթ եղել է Ապարանի շրջանային «Ծաղկունք» թերթի խմբագրության գրական աշխատող, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղարը, 1983-85թթ՝ Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, 1985-87թթ՝ Ապարանի շրջանային մշակույթի բաժնի վարիչը, 1987-89թթ՝ Հայաստանի հուշարձանների պահպանության հայկական ընկերության գիտքարտուղարը, 1988-91թթ՝ ՀՊՄԻ դասախոս, 1989-95թթ՝ «Անբերդ» հասարակական կազմակերպության նախագահը։ 1987թ. ստեղծել է «Անբերդի ֆոնդ» հասարակական կազմակերպությունը, որը մշակութային ուղղվածությունից շուտով դարձել է քաղաքական ուղղվածության թերթ՝ Հայաստանի Թագավորական կուսակցության խոսափողը։ 1988թ. ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որի կողմից 1990թ. առաջադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու, իսկ 1991թ. կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1988-93թթ և 2002-06թթ եղել է կուսակցության նախագահը։ 1993-94թթ մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է վաշտի հրամանատար։ 1995-2002թթ, ծառայել է ՀՀ զինված ուժերի շարքերում, զբաղեցրել զինվորական բարձր պաշտոններ։ 2002թ. զորացրվել է զինվորական ծառայությունից փոխգնդապետի աստիճանով։ 2002-09թթ եղել է նաև իր հիմնած «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ-գործադիր տնօրենը։ 2009թ. նշանակվել է ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն-համալսարանի գիտական խորհրդի անդամ։ Հիմնադրել և խմբագրել է մի քանի թերթեր («Հող», «Արև», «Անբերդի ֆոնդ», «Հայրենյաց վահան», «Նիգ-Ապարան հանրագիտարան»): 1975-80թթ ուսումնասիրել է 13-15-րդ դարերում Արագածոտնում (ամբողջ Հայաստանում) գործած Վաչուտյան իշխանների հասարակական-քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործունեության պատմությունը, երեսունից ավելի հոդվածներ տպագրել ՀՀ ԳԱ «Պատմաբանասիրական», «Լրաբեր», ԵՊՀ «Բանբեր», ՀՀ պետական արխիվի «Բանբեր» հանդեսներում։ Ուսումնասիրությունը հրատարակվել է 2001թ.։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում եղել են Նիգ գավառի (Ապարան) պատմաճարտարապետական հուշարձանները, գյուղերի պատմությունը, 1918թ. Ապարանի հերոսամարտի պատմությունը, Հայոց ռազմարվեստի պատմությունը, հայ զինվորականության և դիվանագիտության երևելի ներկայացուցիչների կենսագրությունները։ Այդ թեմաներով հրատարակել է 33 գիրք ու գրքույկ («Հայկազունք», «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ«, «200 հայ զորավարներ», «Վարդենիս» հանրագիտարանները և այլն)։ Տպագրության է պատրաստել Ապարան-Արագածի տարածաշրջանների 44 բնակավայրերի «յուրաքանչյուրինը առանձին գրքով», «Հայ դիվանագետներ», «Ավարտել են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը» հանրագիտարանները։ 1986թ. արժանացել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալի, 1996թ.՝ ՀՀ «Մարտական ծառայության» մեդալի, 1997թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Պատերազմի մասնակից» կրծքանշանի, 2000թ.՝ Արցախի «Արիության համար» մեդալի, 2000թ.՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալի, 2000թ.՝ Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալի, 2006թ.՝ ՀՀ ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալի, 2009թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալի, 2011թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի, 2011թ.՝ Հայաստանի Երկրապահ կամավորների միության «Երկրապահ» մեդալ և Արցախյան վետերանների միության մեդալի, 2012թ.՝ ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ» մեդալի և «Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակ» մեդալի և այլն: