Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Պողոս Ղուկասով

Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Գրականագետ

11 սեպտեմբեր, 1958 - 3 ապրիլ, 2005

Ծնվել է Երևանում։ 1981թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1983թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում: 1996թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1998թ-ից՝ պրոֆեսոր)։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են հայ նոր և սփյուռքահայ գրականության, ժանրագիտության, բնագրագիտության հարցերին։ Երկար տարիներ հայ նոր և նորագույն գրականության պատմություն է դասավանդել Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Հրատարակվել են նրա «Արևմտահայ նորավեպը. 1890-1910-ական թվականներ» (1996թ.), «Յակոբ Օշական, Գրականութեան համար» (1997թ.), «Յաոբ Օշական, Հաճի Ապտուլլահ» (2000թ.), «Զապել և Հրանտ Ասատուրներ: Սիրային նամակներ» (2001թ.), «Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան» (2002թ.), «Երվանդ Օտյան, Անիծյալ տարիներ. 1914-1919 (անձնական յիշատակներ)» (2004թ.), «Գրականագիտական և բանասիրական ուսումնասիրություններ» (2004թ.), «Հայ վեպի պատմություն (19-րդ դար)» (2005թ.), «Ուսումնասիրություններ և հոդվածներ» (2007թ.) աշխատությունները։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար