Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՔՆԱՐՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1948թ. մարտի 16-ին, Հայաստանի Գառնի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ապա՝ Աբովյան քաղաքի շրջանային թերթում որպես լրագրող, որից հետո եղել է շրջանային ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1992-97թթ աշխատել է հեռուստառադիոպետվարչության (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) «Մշակույթ» ստեղծագործական միավորումում որպես խմբագիր, որտեղ հիմնադրել և հեղինակել է «Դիմանկար» և «Տեսադարան» հաղորդաշարերը՝ ներկայացնելով հանրապետության մշակույթի գործիչներին, մշակութային կենտրոնների աշխատանքներն ու միջոցառումները։ «Տեսադարան» շարքը ներկայացրել է հիմնականում հայ գրողներին ու բանաստեղծներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ 1998թ. հիմնադրել է Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի լրատվական կենտրոնը։ 2001-04թթ խմբագրել է «Հանրապետություն» էլեկտրոնային թերթը։ Տպագրվել սկսել է ուսանողական տարիներից` բուհական, հանրապետական թերթերում, «Նոր Ձայներ» գրական անթոլոգիայում, «Գարուն» ամսագրում։ Ստեղծագործության թեման սերն է, հայրենիքը, իր ապրած ժամանակը՝ պայքար, Արցախյան պատերազմը, արտագաղթը։ Նրա առաջին գիրքը՝ «Ուլունք Շամիրամա ի ծով» պոեմը, լույս է տեսել 1975թ., որին հաջորդել են «Զարկերակ» բանաստեղծությունների, «Տրոփ», «Անվերջ Սկիզբ» (2003թ.) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուները։ 2017թ. հրատարակվել է նրա «Դատավճիռ» ժողովածուն, որտեղ ամփոփված են բանաստեղծությունների համանուն շարքն ու «Անվերադարձ վերադարձ» պոեմը։ 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար