Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Արևելագետ, դիվանագետ

Ծնվել է 1948թ. մայիսի 15-ին, Կահիրեում: 1968-72թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետում, 1979-81թթ՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1965-67թթ աշխատել է ՀՀ ԳԱ Էջմիածնի տպարանում որպես արաբատառ լեզուների գրաշար, 1967-2000թթ՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, 1993-2000թթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես արաբական երկրների բաժնի վարիչ։ 1991-2000թթ համատեղել է աշխատանքը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, ապա՝ պրոֆեսոր։ 1998-2000թթ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականը և «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչը, 2000-02թթ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, 2002-06թթ՝ ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2003-07թթ՝ համատեղության կարգով Քուվեյթում և Բահրեյնում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2007թ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականը։ 2007թ-ից Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է։ 2011թ. համատեղության կարգով նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 1984թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 1996թ.՝ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2010թ-ից՝ պրոֆեսոր): Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գիտական մենագրություններ և հոդվածներ, որոնք լույս են տեսել Հայաստանի և տարբեր երկրների գիտական ժողովածուներում ու պարբերականներում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և այլ լեզուներով։ 2013թ. արժանացել է ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար