Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ

Օպերային երգչուհի

4 հունվար, 1921 - 22 դեկտեմբեր, 2011

Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1936-46թթ Կահիրեում երաժշտություն է ուսանել քրոջ՝ Թ.Արամյանի և Մ.Ֆելդմանի մոտ: 1944-47թթ աշխատել է Կահիրեի ռադիոյում և ունեցել է մի քանի մենահամերգներ: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգչուհի: Երգել է հետյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), «Դավիթ Բեկ» (Շուշան), Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (Վարդիթեր), Լեոնկավալլոյի «Պայացներ» (Նեդդա), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Կարինե), Պուչչինիի «Չիո-Չիո-սան» (Չիո-Չիո-սան), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելա) և այլն: Համերգային երկացանկը հարուստ է եղել նաև խորհրդային և արտասահմանյան այլ կոմպոզիտորների երգերով: Ստացել է բազմաթիվ պետական մրցանակներ: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1967թ.` ժողովրդական արտիստի կոչման: 1972թ. թողել է բեմը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար