Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՉՈԼԱՔՅԱՆ

Ազգագրագետ, բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 16-ին, Սիրիայի Քեսապի գավառի Գարատուրան գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Քեսապում, միջնակարգ ուսումը՝ Լիբանանի Անջար քաղաքում։ 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2002թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2016թ.՝ դոկտորի գիտական աստիճան։ 1973-2014թթ ապրել և կրթական գործունեությունը ծավալել է Սիրիայում և Լիբանանում: 1973թ-ից դասավանդել է Անջարի և Բեյրութի վարժարաններում, 1976-2012թթ՝ Հալեպի Ազգային Կարեն-Եփփե ճեմարանում, 1982-88թթ՝ տեղի Մխիթարյան հայագիտական բարձրագույն դասընթացներում, 1996-2012թթ՝ Հալեպի Համազգայինի հայագիտական կենտրոնում։ 2014թ. Սիրիական պատերազմի պատճառով՝ Քեսապից տեղափոխվել է Երևան և 2015թ-ից գիտական գործունեություն ծավալել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանում: Հեղինակել է պատմական-ազգագրական, մատենագիտական, գեղարվեստական, լեզվաբանական աշխատություններ, դպրոցական դասագրքեր: Հրատարակվել են նրա «Հալէպի պարբերական մամլոյ համառօտ նկարագրութիւն» (1978թ.), «Քեսապի ժաղավրդական երգարուեստը» (1980թ.), «Ցամքած աղբիւրը նորէն կը բխի» (1981թ.), «Քեսապի բարբառը» (1986թ., 2009թ.), «Միջգաւառական անեքթոտներ» (1988թ., 2005թ.), «Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը» (1990թ.), «Քեսապ» (հատոր Ա, Բ, 1995թ., Գ, 2004թ.), «Հայերէնի աւանդական ուղղագրութիւն» (2000թ.), «Քարէն Եփփէ հայ գողգոթային եւ վերածնունդին հետ» (2001թ.), «Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը. պատմական-ազգագրական ուսումնասիրութիւն» (2006թ.), «Քեսապի երեք օրերը» (2014թ.), «Աւանդական ուղղագրութիւն. կանոնակարգ եւ խնդիրներ» (2016թ.), «Արեւմտահայերէնի քերականութիւն. կանոնակարգ եւ խնդիրներ» (2017թ.): Կազմել է վեցական դասագրքեր՝ սփյուռքահայ նախակրթարանի, միջնակարգ և երկրորդական վարժարանների համար՝ «Հայերէնի դասագիրքս» (1989-94թթ), «Անդաստան» (2009-13թթ):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար