Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

Ծնվել է 1947թ. հունիսի 20-ին, Հայաստանի Մաստարա գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզում): 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1973թ.՝ ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան: 1978թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, որտեղ եղել է բաժնի վարիչ, 2011-12թթ՝ տնօրենը: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանության և նշանագիտության հարցերին, հայերենի համեմատական և տիպաբանական ուսումնասիրությանը, հայերեն ստուգաբանությթուններին, հայոց լեզվի պատմություն, ժամանակակից հայերենի քերականական կառուցվածքի ուսումնասիրությանը, հայ բառարանագրության պատմությանը, հայերենի բարբառների ուսումնասիրության, լեզվի ոճաբանությանը: 1991թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2006թ-ից՝ պրոֆեսոր): 2013-15թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ա.Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը, 2017թ-ից՝ պաշտոնակատարն է: Հրապարակել է երկու տասնյակից ավելի մենագրություններ, երեք ծավալուն գրքի գրաբարից նոր հայերեն թարգմանություն, հարյուրից ավելի գիտական հոդվածներ և զեկուցումներ հայերեն և այլ լեզուներով: Հրատարակվել են նրա «Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ» (1990թ.), «Ակնարկներ հայոց լեզվի համեմատական բառագիտության» (1998թ.), «Գրաբարի ինքնուսույց» (1999թ.), «Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ» (2012թ.), «Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» (2013թ.), «Armenian and Indo-European: Essays on Comparative Lexicology of the Armenian Language» (2014թ.), «Ակնարկներ հայ բառարանագրության պատմության (10-18-րդ դդ)» (2015թ.) աշխատությունները: 2003թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2012թ.՝ ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար