Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ

Պատմաբան, մատենագետ

Ծնվել է 1947թ. հուլիսի 20-ին, Նախիջևանի Առինջ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1984թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական համալսարանը: 1989-93թթ եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի, 1992-2000թթ՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտների ավագ գիտաշխատող: 1965թ-ից զբաղվել է Նախիջևանի պատմական գավառների պատմաճարտարապետական ժառանգության, պատմության ու մշակույթի, արվեստի, վիմագրության ուսումնասիրությամբ: Նրա աշխատություններով հայագիտության մեջ հիմք է դրվել Նախիջևանի պատմամշակութային մի շարք բնագավառների ուսումնասիրությունը: Հրատարակվել են գիտնականի «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978թ.), «Ջուղա» (1984թ.), «Ագուլիս» (1984թ.), «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները» (1987թ.), «Նախիջևանի բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» (1995թ.), «Նախիջևանի խաչքարերը» (նաև՝ անգլերեն, 1996թ.), «Նախիջևանի որմնանկարչական արվեստը» (1998թ.), «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» (հատոր Բ-Զ, 2005-10թթ), «Նախիջևանը 1905թ. և 1918-19թթ կրակե շղթայի գոյամարտերում» (2005թ.), «Գինևէտ Գողթն» (2006թ.), «Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ» (2007թ.), «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան» (2007թ.), «Ագուլիսի բարբառի մասունքներ» (2011թ.), «Նախիջևան. Հայկազունք» (2012թ.) և այլ աշխատություններ: Հեռուստատեսությամբ և ռադիոյով հանդես է եկել հաղորդաշարերով, իր կատարած լուսանկարներով կազմակերպել ցուցահանդեսներ, ստեղծել «Բանտված հայ աշխարհ» տեսաֆիլմաշարը (1-ին ֆիլմը՝ «Խզված մեղեդի՝ Ջուղա», 2004թ.): Արժանացել է ՀՀ ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», «Ֆրիտյոֆ Նանսեն», ՀՀ վարչապետի մեդալների, 2009թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի, 2010թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար