
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Ծնվել է 1947թ. հուլիսի 5-ին, Հայաստանի Ղոշխոթան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան) գյուղում։ 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1973թ.՝ ասպիրանտուրան։ 1971թ-ից դասավանդում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։ 1992թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և նոր գրականության հարցերին: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» թեմաները հայ նոր գրականության մեջ» (1979թ.), «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» (մենագրություն, 1990թ.), «Գրողի և կերպարի անհատականությունը» (մենագրություն, 2001թ.), «Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները» (2012թ.), «Հայ միջնադարյան գրականություն» (ուսումնական ձեռնարկ, 2016թ.) աշխատությունները։