Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 1-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մամուլում և հանդեսներում (Կահիրե «Արև»)։ Ի թիվս գեղարվեստական, արվեստի և մասնագիտական, վավերագրական գրքերի, թարգմանել և խմբագրել է իրավաբանական աշխատություններ։ Ռուսական մամուլում տրագրվել են նրա վիպակները և պատմվածքները, «Յունոստ» ամսագրում տպագրված նրա «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» «Կիևնաուչֆիլմը» վերածել է մուլտիպլիկացիոն կինոնկարի: 1989թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է 9 գիրք։ Հրատարակվել են նրա «Դաշտային ծաղիկներ» (վիպակ, 1980թ.), «Քառասունվեց ահեղ հնդկացիներ» (վիպակ, 1984թ.), «Վերադարձ» (պատմվածքների ժողովածու, 2006թ.), «Այրված կենդանակերպ» (վեպ, 2011թ.), «Մերկ ինչպես Ադամը» (պատմվածքներ, 2013թ.) և այլ գրքեր: Թարգմանել է Սերգեյ Յակովենկոյի «Զարուհի Դոլուխանյան և Պավել Լիսիցյան» (2012թ.), «Մոգական Զարուհի Դոլուխանյանը» (2012թ.) և այլ երկեր: Երիտասարդ ստեղծագործողների քաղաքային ամենամյա մրցույթներում արժանացել է պատվոգրերի։ 2002թ. արժանացել է Ճապոնիայի մանկապատանեկան պատմվածքի մրցույթի առաջին մրցանակի, 2006թ.՝ Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի ոսկե մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար