Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1946թ. հունիսի 30-ին, Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը, 1968թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1981թ.՝ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրան, 1991թ.՝ նույն համալսարանի դոկտորանտուրան: 1969թ-ից դասավանդում է ԵՊՀ-ում, որտեղ 1993թ-ից անգլերեն բանասիրության ամբիոնի վարիչն է: 1994թ-ից Հայաստանի անգլախոսների միության փոխնախագահն է, 1995թ-ից՝ ԵՊՀ օտար լեզուների մասնագիտական խորհրդի նախագահը, 2003թ-ից՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցացիայի նախագահը: 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է գեղարվեստական ստեղծագործության ընկալման, հասկացման և մեկնաբանման, թարգմանության խնդիրներով: Կազմել է բուհական դասագրքեր, ձեռնարկներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: 1999թ. արժանացել է ԵՊՀ արծաթե, 2006թ.՝ ԵՊՀ ոսկե հուշամեդալների, 2004թ., 2006թ., 2008թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, 2009թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2010թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2009թ. հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և Ռուսաստանի հայերի միության հուշամեդալի: 2014թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար