ԳԵՎՈՐԳ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ

Բանասեր, պատմաբան, գրականագետ

Ծնվել է 1942թ. օգոստոսի 2-ին, Բեյրութում: Միջնակարգ կրթությունն ստացել է Դամասկոսում, որից հետո ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Օքսֆորդի համալսարանը (Անգլիա)։ 1974-87թթ դասավանդել է Հարվարդի համալսարանում (ԱՄՆ): 1987թ-ից եղել է Միչիգանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, 1995թ-ից, միաժամանակ՝ հայագիտական ծրագրերի տնօրենը։ 1979թ. ստացել է Օքսֆորդի համալսարանի դոկտորի գիտական աստիճան (1982թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են ուշ միջնադարի և նոր շրջանի պատմությանը, գրականությանը և մշակույթին («Յակոբ Պարոնեանի այլաբանական կարգ մը երկերու պատմական դեմքերն ու դէպքերը», 1980թ., «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը», 1991թ.): 1985թ. անգլերեն լեզվով «Հիտլերը և հայերի ցեղասպանությունը» գրքում, հիմնվելով մինչ այժմ անհայտ արխիվային փաստաթղթերի վրա, տվել է անառարկելի ապացույցներ այն մասին, որ Հիտլերը, ծրագրելով հրեաների զանգվածային ոչնչացումը, որպես նախադեպ նկատի է ունեցել Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը (1915թ.), ինչպես նաև թուրքերի անպատժելիությունը մարդկության դեմ գործած հանցագործության համար։ Մասնակցել է ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսներին: Հեղինակել է նաև բուհական դասագրքեր: Անդամակցում է հայագիտական ուսումնասիրությունների մի շարք ընկերությունների: 2001թ-ից ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» հայագիտական հիմնադրամի հանձնախմբի նախագահն է, 2011թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1984թ. արժանացել է «Ջ.Հ.Քոլիգյան» (ԱՄՆ), 2000թ.՝ «Ա.Հ.Դադյան» (Նյու Յորք) հայ մշակույթի մրցանակների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար