Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ՍԱՍՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1942թ. օգոստոսի 3-ին, Հայաստանի Սոլակ գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): Ավարտելով գյուղի 7-ամյա դպրոցը՝ մեկնել է Երևան, որտեղ ավարտել միջնակարգ դպրոցը: 1964-69թթ ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1970-ական թվականներին որպես դասախոս աշխատել է Գևորգյան ճեմարանում: Նույն ժամանակահատվածում էլ սկսել է գրական գործունեությունը: 1960-ական թվականների ազգային զարթոնքի օրերին հայտնվել է ազգային շարժման հորձանուտում, որի համար հետապնդումների է ենթարկվել խորհրդային պետական անվտանգության կոմիտեի կողմից: 1974թ. որպես գիտաշխատող կարճ ժամանակով աշխատանքի է անցել Երևանի Մատենադարանում, այնուհետև դասախոսական աշխատանք է կատարել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1990-95թթ որպես տնօրեն պաշտոնավարել է Արարատյան թեմի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1998թ. մեկնել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան՝ Ծիծեռնավանք գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդելու: 1999թ-ից աշխատանքի է անցել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան-ընծայարանում տեսուչ-տնօրենի և հայոց լեզվի դասախոսի պաշտոնով: Վերադառնալով Հայաստան՝ շարունակել է աշխատանքն Արցախում: Նրա առաջին գիրքը՝ «Մատյան փրկության»-ը, լույս է տեսել 1978թ., Իտալիայում: Գիրքը կազմված է պատմական մի դրամայից և չափածո պոեմից, որոնք երկուսն էլ նվիրված են միջնադարյան հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կյանքին և գործունեությանը: Նրա վաղ շրջանի երկերի («Ակունքներ», 1989թ., «Սկիզբ», 1991թ., «Կախարդական մանկություն», 1993թ.) հիմնական ատաղձը հայրենի բնաշխարհն է՝ հարազատ գյուղը, նրա կենցաղը, հոգսերն ու ուրախությունները: Սակայն, նրան որպես գրողի ճանաչում և համբավ է բերել «Արամ աշխարհակալ» (1997-98թթ) երկու հսկայածավալ հատորներից բաղկացած պատմավեպը: Վեպում նկարագրված են ք.ա. 9-րդ դարում Հայաստանում ծավալված իրադարձությունները՝ Արամ աշխարհակալ թագավորի նվաճումներն ու մղած պատերազմները բարբարոս կիմերների, սկյութերի, Փռյուգիական ծովային միության և Միացյալ թագավորության դեմ, ինչպես նաև մարա-ասորեստանյան արշավանքները: Ընթերցող շրջանակների կողմից ջերմ ընդունելության է արժանացել նաև հեղինակի հաջորդ՝ դարձյալ երկու ստվար հատորներից բաղկացած «Արքայից արքա» (2008թ.) պատմավեպը, որտեղ ներկայացված է 5000 տարվա վաղեմությամբ իրադարձություններ՝ Հայկ նահապետի անվան և գործունեության հետ կապված ավանդապատում առասպելախառն պատմությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար