ԼԵՆԴՐՈՒՇ ԱԼՈՅԱՆ

Բանասեր, լրագրող

12 օգոստոս, 1941 - 20 հոկտեմբեր, 2015

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1958-60թթ աշխատել է Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանում որպես փականագործ, 1966-72թթ՝ «Սովետական դպրոց» թերթում որպես լրագրող: 1960-62թթ ծառայել է խորհրդային բանակում: 1966-87թթ զբաղվել է լրագրողախմբագրական աշխատանքով: 1972-82թթ եղել է «Գյուղատնտես», 1982-87թթ՝ «Մասիս» թերթերի գլխավոր խմբագիրը: 1987-2015թթ դասավանդել է ԵՊՀ-ում, որտեղ 1999թ-ից եղել է մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1998թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2000թ-ից՝ պրոֆեսոր): Աշխատությունները վերաբերում են հայ մամուլի պատմությանը: Հեղինակել է գիտական և հրապարակախոսական աշխատություններ: 1995թ. նրա անմիջական ջանքերով և օժանդակությամբ Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, այս քաղաքի պատմության մեջ առաջին անգամ, բացվել է լրագրության բաժին, որի առաջին դասախոսն էլ ինքն է եղել: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար