
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱՐԱՄ ՀԱՅԹՅԱՆ

Ծնվել է 1940թ. հունվարի 28-ին, Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1957թ. ավարտել է Նոր Բայազետի Հ.Սարուխանյանի անվան միջնակարգ դպրոցը, 1964թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նոր Բայազետի Մուխան (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ) գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ: Դեռևս ուսանողական տարիներից ուսումնասիրել է ռուս աղանդավորների պատմությունը Հայաստանում: 1973-78թթ եղել է ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանը: 1975թ. այս թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն սոցիալիզմի ստրատեգիայի խնդիրների վերաբերյալ և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հետագայում ստացել է նաև պրոֆեսորի կոչում: 1992թ-ից արդի քաղաքական պատմություն է դասավանդում Երևանի պետական համալսանարում և միաժամանակ գլխավորում է պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի արդի քաղաքական պատմության բաժինը: 1990թ. հրատարակվել է նրա «Արդի քաղաքական պատմություն» բուհական դասագիրքը: