Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թարգմանիչ

Ծնվել է 1940թ. հունիսի 3-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 1948թ. տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսերենի բաժինը։ 1966թ-ից աշխատում է ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում որպես ֆրանսերենի դասախոս՝ դասավանդելով նաև «գեղարվեստական թարգմանություն» և «ոճաբանություն» առարկաները։ 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Նոր-Դար», «Աստղիկ»)։ Հեղինակել է շուրջ 40 թարգմանական գիրք, բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին։ Հրատարակվել են նրա «Բաց հանգույցներ» (վեպ, 2008թ.), «Զրուցասեր գունապնակ» (2012թ.) գրքերը: Թարգամնել է Մորիս Մետերլինկի «Թատերգություններ» 1997թ., «Մեղուների կյանքը», «Խոնարհների գանձը» 2000թ.Վան Գոգի նամակները 1998թ., Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» 2006թ., «Մի բույլ ‎‎ֆրանսիական քնարերգությունից (19-20-րդ դդ)» (Ալֆոնս դը Լամարթին, Ալֆրեդ դը Մյուսե, Շարլ Բոդլեր, Պոլ Վերլեն, Լոթրեամոն, Էմիլ Վերհարն, Պոլ Վալերի, Իսկուհի Մինաս, Ժյուլ Սուպերվիլ, Ժան Պիեր Ժուվ, Սեն-Ժոն Պերս, Յանի Սևակ, Պիեր Ռևերդի, Մորիս Բլանշար, Պոլ Էլուար, Անդրե Բրետոն, Ֆրանսիս Փոնժ, Ռոբերտ Դեսնոս, Ժակ Պրևեր, Ռեյմոն Քընո, Ռընե Շար, Ալեն Բոսքե, Գիյվիկ, Ժորժ Բրասենս, Ժակ Բրել, Շառլ Ազնավուր, 2006թ.) երկերը: 2007թ. արժանացել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար