
Աբրահամ Արծիվյան
Մշակութային, եկեղեցական գործիչ

Ղազարոս Բուդաղյան
Արևելագետ, բառարանագիր

Վրթանես Փափազյան
Արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, թարգմանիչ

Մկրտիչ Ավետիսյան
Լրագրող

Էդգար Մանաս
Կոմպոզիտոր

Տիրան Ալեքսանյան
Կոմպոզիտոր, թավջութակահար

Վահան Գալստյան
Դերասան

Գաբրիել Գյուրջյան
Գեղանկարիչ

Հակոբ-Գրիգոր
Թարգմանիչ, հրապարակագիր

Գուսան Աշոտ
Աշուղ

Արֆենյա Հովհաննիսյան
Դերասանուհի

Հրաչյա Հակոբյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Բագրատ Ալեքյան
Բանաստեղծ

Համլետ Մատինյան
Քանդակագործ

Սոնա Բանոյան
Գոբելենագործ

Արամ Սիմոնյան
Պատմաբան

Արսեն Սաֆարյան
Երգիչ

Հարութ Բալյան
Երգիչ

Մանվել Խաչատրյան
Դերասան, երգիչ

Էմմի
Երգչուհի

Արեգ Գևորգյան
Դերասան
ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆ

Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-73թթ աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-85թթ՝ ՀՀ ԳԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-88թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1986թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր): 1991թ-ից Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչն է, 1988թ-ից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1986թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում, 2011թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 2008թ-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին։ Կազմել է «Արևելյան մամուլ» (1871-09թթ) և «Մեղու» (1856-65թթ) հանդեսների մատենագիտությունները: Հրատարակվել են նրա «Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից» (1980թ.), «Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896)» (վավերագրեր և ծանոթություններ, 1984թ.), «Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908թթ)» (1989թ.), «Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900)» (1995թ.), «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ» (2007թ.), «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922)» (2015թ.) մենագրությունները: 2008թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակին: 2010թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: