Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԿԱՐԻԿ ՊԱՍՄԱՃՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հավաքորդ

20 դեկտեմբեր, 1947 - 29 հուլիս, 1989

Կարապետ Բասմաջյան

Ծնվել է Երուսաղեմում: Սովորել է Երուսաղեմի Թարգմանչաց դպրոցում։ 1966թ. տեղափոխվել է Երևան: 1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և տեղափոխվել Փարիզ: Աշխատակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, խմբագրել «Նոր շինարար» հանդեսը: Մինչև 1968թ. գրել է անգլերեն, 1969թ-ից՝ հայերեն: Հրատարակվել են նրա «Լուսատտիկ» (1971թ.), «Շթաքարեր» (1973թ.), «Բեղմնափոշի» (1976թ.), «Վերադառնում եմ իմ սկիզբը» (1978թ.), «Անավարտ խաղ» (1980թ.) ժողովածուները: Բանաստեղծություններում հայրենիքի կարոտն է, «Գիշերով, անձայն ու անշշուկ» իր երկիրը վերադառնալու տենչը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ անգլերենից ու արաբերենից՝ ներկայացնելով իր ժամանակաշրջանի անգլոամերիկյան ու արաբական բանաստեղծների աշխատանքները։ Անգլերեն թարգմանել է Պարույր Սևակի ու Եղիշե Չարենցի բանաստեղծությունները ու հրատարակել անգլագիր հանդեսներում: Գրել է նաև հոդվածներ արվեստի մասին և արվեստի մասին գործեր հավաքել։ Փարիզում գտնվող Ռասպայ բուլվարի վրա բացել է «Կարիկ Պասմաճյան պատկերասրահ»-ը։ 1988թ. նրա հավաքածուից որոշ նմուշներ ցուցադրվել են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Պետերբուրգի Էրմիտաժում։ 1989թ. ԽՍՀՄ մշակույթի նախարարության հրավերով այցելել է Մոսկվա` տանելով իր հետ ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ կտավների հավաքածու, որից հետո անհայտ պայմաններում անհետացել է: Կա վարկած, որ Մոսկվայի պատկերասրահներից մեկում նա գործնական հանդիպում է ունեցել ԽՍՀՄ իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո նրան սպանել են և մարմինը այրել պատկերասրահի վառարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար