Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Կոմպոզիտոր, երգիչ

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: Թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի ամուսինն է: 1983-91թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարանում: 1995թ. եղել է Հայաստանի պետական Կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները: 1995-97թթ ծառայել է Հայաստանի Ազգային Բանակում: 1997-2002թթ հեղինակել և վարել է բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոհաղորդաշարեր` «Արտ պրոմո», «Վոքս մունդի», «Սաբոտաժ», «Սա մեր հայրենիքն է» և այլն: 2000թ. ստեղծել է «Արծրունի» պրոգրեսիվ-ռոք խումբը: Հանդես է եկել տարբեր երաժշտական ոճերում` կամերային երաժշտությունից մինչ ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային: Հեղինակել է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր) համար գրված երաժշտություններ: Գրել է երգաշար՝ ասորական արևելքի եկեղեցու պատարագի և սրբազան ծեսերի մշակումներով և Մեսրոպ Մաշտոցի պահպանված 11 շարականների մեկնությամբ: 2003թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, նրա «Կոմիտաս` տասը հայտնություն» երկը արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ», իսկ 2004թ. ԱՄՆ-ում` «Լավագույն ձևավորում» և «Լավագույն ազգային ալտերնատիվ ալբոմ» մրցանակների: Երաժշտի ձայնասկավառակներն ու տեսասկավառակները հրատարակվել և վերահրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ռուսաստանում: Թողարկել է «Նախաբան» (1991թ.), «Ethnophonica» (1996թ.), «Սա մեր Հայրենիքն է» (1998թ.), «Կոմիտաս. Տասը հայտնություն» (2002թ.), «Live Cuts» (2002թ.), «Cruzaid» (2002թ.), «That’s All Live» (2002թ.), «The Best of 1996-2002» (2005թ.), «Assyrian Way» (2006թ.), «Crusade» (2007թ.), «Sacred Rituals» (2009թ.), «Sacred Episodes» (2009թ.), «Մաշտոց. Սրբազան մարգարիտներ» (2011թ.) սկավառակները: Ակտիվ համերգային գործունեություն է ծավալել Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար