Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ

Ազգագրագետ

Ծնվել է 1932թ. հուլիսի 1-ին, Թիֆլիսում: 1954թ. ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի ճապոնական բաժինը: 1957թ-ից աշխատում է Ռուսաստանի ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում, եղել է Կովկասի ժողովուրդների բաժնի վարիչը: 1958թ-ից ազգագրական աշխատանք է կատարել Ռուսաստանի հյուսիսում, Ճապոնիայում, Վիետնամում, Հնդկաստանում, 1972թ-ից ազգագրության հատուկ դասախոսություններ է կարդացել նաև Երևանի պետական համալսարանում: 1970թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1976թ., 1978թ., 1982թ., 1984թ., 1988թ. ԵՊՀ գիտարշավախմբի կազմում ազգագրական ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում: Հրատարակվել են նրա «Ճապոնացիների ժամանակակից կենցաղը» 1968թ., «Սառուցյալ օվկիանոսի ափերի մոտ» 1984թ., «Ժողովուրդներ և մշակույթներ. զարգացում և փոխազդեցություն» 1989թ. աշխատությունները: 1983թ. Երևանում նրա հեղինակակությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Կենսաապահովության մշակույթը և էթնոսը» աշխատությունը: 1990թ-ից ՌԴ ԳԱ թղթակից անդամ է, և Մարդաբանների և ազգաբանների համառուսաստանյան միության նախագահը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար