Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Արձակագիր, բանահավաք

7 փետրվար, 1937 - 8 օգոստոս, 2021

Ծնվել է Հայաստանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ստացել մանկավարժական բարձրագույն կրթություն։ Ավելի քան 45 տարի աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, եղել է դպրոցի ուսմասվար և տնօրեն։ Տպագրվել է հանրապետական մամուլում։ Եղել է ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահը: Հեղինակել է ավելի քան 14 գիրք։ Կազմել և խմբագրել է մի շարք գրքեր։ 2012թ-ից եղել է Հայաստաի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Թորոսի խութի գրավումը» (վիպակ, 1998թ.), «Առանց հայրենիք չի կարելի» (պատմվածքներ, 2004թ.), «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից» (պատմվածքներ, 2005թ.), «Ծուխ ծխանի» (պատմվածքներ, 2007թ.), «Հույսի ճանապարհ» (2013թ.) և այլ գրքեր: 2005թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։ Մահացել է Խնձորեսկում: