Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

14 սեպտեմբեր, 1937 - 17 հունվար, 2019

Ծնվել է Հայաստանի Թալա (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ) գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ‎ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ՊԵՏՄԱՏ-ի համակարգում։ Եղել է «Հայէլեկտրամեքառ» ԲԲԸ-ի նախագահը, 2006թ-ից՝ «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիրը, 2007թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է ավելի քան 20 գիրք։ Հրատարակվել են նրա «Առականի» (2000թ.), «Հայդուկներ» (2000թ.), «Մահկանաբերդի արծիվը» (Սևքարեցի Սաքո, 2002թ.), «Նամակ առ Նադիր Շահ» (2006թ.), «Դյուցազնապատում» (Զորավար Անդրանիկ, 2010թ.) և այլ գրքեր: Արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի, «Աշխատանքի վետերան» մեդալի, ՀՀ ՊՆ «Հովհաննես Բաղրամյան», «Զորավար Անդրանիկ» մեդալների, 2001թ.՝ «Ոզնի» երգիծաթերթի մրցանակի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում: