ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1937թ. հուլիսի 15-ին, Հայաստանի Փուխրուտ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ 1955թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1958-63թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1964-65թթ աշխատել է Կապանի շրջանում որպես շրջկոմի առաջին քարտուղար։ 1968թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1969-73թթ աշխատել է ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի ասիստենտ, 1973-78թթ` ավագ դասախոս, 1978-91թթ` ամբիոնի դոցենտ։ 1973թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ» թեմայով։ 1991-2000թթ եղել է Հայաստանում նոր ձևավորված ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ։ 1994-2000թթ միաժամանակ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալը։ 1995թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1995-96թթ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը, 2000-07թթ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչը։ 2007թ-ից որպես պրոֆեսոր աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և հանդես եկել զեկուցումներով (Սվերդլովսկ, 1984թ., Երևան, 1998թ., 2003թ.)։ Հեղինակել է 3 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ, մի շարք բրոշյուրներ, ուսումնական ծրագրեր և 40-ից ավելի գիտական հոդվածներ: Հրատարակվել են նրա «Հայաստանի Կոմկուսի գործունեությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի բարձրացման ուղղությամբ» (1975թ.), «Հայաստանի Կոմկուսի գործունեության քննական վերլուծությունը բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի և ստեղծագործական ակտիվության բարձրացման ուղղությամբ» (1990թ.), «Ժողովրդավարությունը և քաղաքական կուսակցությունները» (2009թ.), «Խորհրդային և հետխորհրդային հասարակությունը 1945-2011թթ» (2011թ.) աշխատությունները: 2007թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար