ՇԱՀԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատմաբան

22 հունիս, 1936 - 27 ապրիլ, 2020

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Արփագյադուկ (այժմ՝ Քարինգ) գյուղում: 1965թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1960-61թթ աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում` որպես թղթակից։ 1965-72թթ եղել է Արցախի մարզային պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրենը, այնուհետև՝ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալը, 1976-2012թթ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրենը: 1951թ-ից թղթակցել է Ացախի պարբերական մամուլին։ Հեղինակել է ավելի քան 30 գիրք, այդ թվում` 10-ը` ռուսերեն, 5-ը` անգլերեն, մեկական` ֆրանսերեն, բուլղարերեն, քրդերեն, 2-ը` ադրբեջաներեն: Հրատարակվել են նրա «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» (ուղեցույց, 1970թ.), Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ» (1989թ.), «Արցախ. պատմամշակութային համառոտ ակնարկ» (1991թ.), «Արցախում ես ուրիշ պատերազմ տեսա։ Վավերագրություն» (1996թ.), «Շուշի: Ողբերգական քաղաքի ճակատագիրը» (1997թ.), «Արցախի գանձերը» (2000թ.) և այլ գրքեր: Եղել է Հայաստանի նկարիչների և գրողների միությունների, ռուս-հայկական հետազոտությունների կենտրոնի (Մոսկվա) գիտխորհրդի անդամ: 1998թ. և 2002թ. արժանացել է Արցախի կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի, 2002թ.՝ ՀՀ նախագահի մրցանակի («Արցախի գանձերը» գրքի համար): Արժանացել է նաև ՅՈԻՆԵՍԿՈ-ի պատվավոր դոկտորի կոչման: 2001թ. պարգևատրվել է ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար