Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Լեզվաբան

8 մարտ, 1934 - 6 հունվար, 2018

Ծնվել է Վրաստանի Ախալքալակի շրջանի Դադեշ գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը և Ախալքալակի մանկավարժական ուսումնարան, 1962թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը: 1954-56թթ ծառայել է խորհրդային բանակում: 1962-66թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ և Վրաստանի Ախալքալակի շրջանի Դադեշ գյուղի ութամյա դպրոցներում: 1966թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ նախագահությանը կից համաբարբառի բաժնում, 1978թ-ից՝ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. սկզբում եղել է կրտսեր գիտաշխատակից, այնուհետև՝ բաժնի վարիչ առաջատար գիտաշխատակցի հաստիքով: 1985-91թթ գրաբար է դասավանդել Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում, 1991-94թթ՝ Երևանի պետական համալսարանում, 1991-94թթ, 2000-06թթ՝ Երևանի մանկավարժական ինստիտուտում և տարբեր մասնավոր (Մովսես Խորենացի, Հրաչյա Աճառյան, Վիլյամ Սարոյան) բուհերում: 1995-98թթ և 2006-12թթ ուսումնական տարիներին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի գրաբարի ու հայոց լեզվի պատմության դասախոսը: 2003թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Աշխատությունները վերաբերում են գրաբարի առանձին հարցերին: Հրատարակվել են նրա «Գրաբարի նախադրությունները (5-11-րդ դարեր)», «Գրաբարի բառարանագրությունը» մենագրությունները, գրաբարի բուհական դասագիրքը (հեղինակակից՝ Լ.Խաչատրյան), մեր դասական հեղինակների ասույթները սկզբից մինչև մեր օրերը (երեք գիրք), կազմել է բնագրային համաբարբառներ (Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Մատթեոս Ուռհայեցի): Գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հովհաննես Դրասխանակերտցու և Վարդան Արևելցու պատմությունները, Ղևոնդ Ալիշանի «Արցախը և Ուտիքը», Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը», Մսեր Գրիգորյանցի «Հաւատոյ հանգանակը», «Հայոց նոր վկաները», արևմտահայերենից արևելահայերենի է վերածել՝ գերմաներեն բնագրի հետ համեմատելով, Յոհաննես Լեփսիուսի «Հայ ժողովրդի ջարդերը» գիրքը, կրոնական բնույթի գրքեր է թարգմանել նաև ռուսերենից հայերեն: Գրաբարի և հայոց լեզվի պատմության վերաբերյալ «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Մայրենի», «Սովետական Հայաստան», «Լեզու և լեզվաբանություն», հանդեսներում, Վիեննայի «Հանդէս ամսօրեայ», Երուսաղեմի «Սիոն» պարբերականներում հրատարակել է ավելի քան երկու հարյուր հոդված: Լաբորանտներ Վ.Առուստամյանի և Գ.Բաղդասարյանի հետ կազմել և 1990թ. ավարտել է գրաբարի ընդարձակ հանգաբառարանը, իսկ գիտաշխատակիցներ Լ.Սահինյանի և Ա.Սահակյանի հետ՝ ժամանակակից հայերենի բառազուգորդումների բառարանը (2007թ.), որոնք դեռ անտիպ են: Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյակի կապակցությամբ կազմել և հրատարակել է Մեծ եղեռնին զոհ գնացած արևմտահայ բանաստեղծների չափածոյի փոքրիկ ընտրանին՝ «Սարսուռներ» վերնագրով: Խմբագրել է ավելի քան 500 մամուլ աշխատանք՝ համաբարբառներ, շարականների ժողովածուներ, գրաբարի բառարաններ՝ դասագրքեր՝ գիտական աշխատություններ և այլն: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար