Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1984թ. ապրիլի 8-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, այնուհետև` Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժիններում, որն էլ ավարտել է 2002թ.: Մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին: 2000-03թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 2004-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: 2008թ. մասնակցել է Կանն քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնին: Երգացանկից հայտնի են՝ «Մամա», «Երազում», «Հայաստանի երգը», «Օրը և ներկան», «Լույս խավարում», «Նայիր իմ աչքերին» և այլ երգեր: Թողարկել է «Կյանքը քո» (2007թ.), «Լույս խավարում» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Արցախում, ինչպես նաև արտերկրում` Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Չեխիա, Իսպանիա, Հոլանդիա, Չինաստան, Ռուսաստան: 2011թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ և մարզիչ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար