Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

Միսաք Ավանեսյան

Ծնվել է 1934թ. փետրվարի 18-ին, Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: 1952թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1958-86թթ աշխատել է Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` որպես թղթակից, ապա` գլխավոր խմբագիր: 1986-87թթ եղել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը: Եղել է նաև թատրոնի գեղարվեստական անդամ, ակտիվ մասնակցել խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ա.Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»): Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին: 1988-93թթ եղել է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիրը, 1993-96թթ՝ Արցախի Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարը, 1995-98թթ՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքներ ու ակնարկներ: Հրատարակվել են նրա «Իմ հին լորենի» (1970թ.), «Գյուղացի մարդիկ» (1977թ.), «Եվ սիրտն ասաց» (1980թ.), «Նարնջագույն գիշերներ» (1983թ.), «Շոգ» (1986թ.) և այլ ժողովածուներ: Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված գրողի «Մենք» (1989թ.), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991թ.), «Արցախ իմ, ցավ իմ» (1988թ.) ժողովածուներում: 1990թ. «Մենք» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակի, 2004թ. «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար` Արցախի Եղիշեի անվան պետական մրցանակի: 2005-09թթ հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունների չորսհատորյակը, իսկ 2006թ. լույս է տեսել նրա «Հարար-հարար» ժողովածուն, 2008-09թթ՝ «Չաստվածների խնջույքը» գիրքը: Արժանացել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, վաստակավոր լրագրողի կոչման և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար