Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Հնագետ, պատմաբան

25 օգոստոս, 1937 - 27 մարտ, 2010

Ծնվել է Վրաստանի Սուխումի քաղաքում։ 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Արդեն ասպիրանտական ուսումնառության տարիներին ձևավորվել է նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը, այն է՝ միջնադարյան Հայաստանի նյութական մշակույթի ուսումնասիրությունն իր բազմակողմ դրսևորումներով, իսկ նշանավոր մայրաքաղաք Դվինը դարձավ նրա հնագիտական ուսումնասիրությունների գլխավոր ու հիմնական օբյեկտը, մինչև 1977թ. լինելով արշավախմբի անդամ, պետի տեղակալ, իսկ այնուհետև, իր ուսուցիչ, հնագետ-պատմաբան Կարո Ղաֆադարյանի մահից հետո՝ արշավախմբի պետ։ Նրա թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները («Դվինի նյութական մշակույթը 5-8-րդ դարերում», 1966թ., «Միջնադարյան Դվին քաղաքը», 1990թ.), մի շարք մենագրություններ՝ «Դվին 1, Կենտրոնական թաղամասի պեղումները 1964-70թթ հաշվետվություն-ուսումնասիրությունը (1976թ.), «Դվինի վաղմիջնադարյան կնքադրոշմները» մենագրությունը (ռուսերեն, 1982թ.), Փարիզում ֆրանսերեն լեզվով «Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունը» մատենաշարով լույս տեսած Դվինի պատմությանն ու հնագիտությանը նվիրված «Dvin. Historie et archéologie de la ville médiévale» ստվարածավալ մենագրությունը (1996թ.), նվիրված են այդ վարչաքաղաքական ու մշակութային կենտրոնի համակողմանի հետազոտությանը: 1986թ. ղեկավարել է համալսարանի նորակառույցների հնագիտության բաժինը, որը մեծ աշխատանքներ է տարել Հայաստանի տարբեր շրջաններում՝՝ հուշարձաններն ավերումից փրկելու և բազմակողմանի գիտական ուսումնասիրություն կատարելու ուղղությամբ։ Նրա գործուն մասնակցությամբ հանրապետության նորակառույցներում պայմանագրային եղանակով կազմակերպվել և աշխատել է 40 արշավախումբ։ 1993-2006թթ վարել է համալսարանի տնօրենի պաշտոնը և իր կազմակերպչական հմուտ ղեկավարման շնորհիվ, հատկապես երկրի համար դժվարին տարիներին, համալսարանը կարողացել է պահպանել գիտական ու կադրային-հիմնական ներուժը, նույնիսկ արձանագրել է որոշակի հաջողություններ։ Առանձնակի ձեռքբերումներ համալսարանն արձանագրել է նրա տնօրինության վերջին տարիներին։ Եղել է համալսարանի գիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների նախագահը։ Անդամակցել է նաև մի քանի այլ համալսարանների և բուհերի գիտական խորհուրդների, ղեկավարել է հայագիտության գծով թեմաների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները: 2006թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար