Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ

Լեզվաբան

15 մարտ, 1932 - 17 օգոստոս, 2020

Ծնվել է Հայաստանի Սիզավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1951թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.՝ Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-62թթ աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։ 1962թ. ընդունվել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967թ. պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-77թթ աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-76թթ եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալը։ 1976թ. ստացել է դոցենտի կոչում։ 1977-91թթ կրկին աշխատել է ՀՀ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1991թ-ից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-97թթ համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 1998-2006թթ՝ աշխատել Գավառի պետական համալսարանում, 2002թ-ից՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004թ-ից՝ որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006թթ տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999թ. զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։ Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ: Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարադասությունը» (1976թ.), «Կոչականը և նրա ուսուցումը» (1982թ.), «Ժամանակակից հայոց լեզվի շարադասությունը և նրա ուսուցումը (պարզ և բարդ նախադասություններ)» (1984թ.), «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» (1986թ.), «Շարահյուսության ուսուցման մի քանի հարցեր» (1992թ.), «Դարձվածային ոճաբանություն» (2000թ.) և այլ աշխատություններ: Կազմել է «Ուսումնական դարձվածաբանական բառարան» (2002թ.), գրել «Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» (համահեղինակ, 2003թ.) ուսումնական ձեռնարկը, «Կոմիտասը՝ ինչպիսին եղել Է» (2002թ.) կենսագրական վեպը։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։ Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։ Մահացել է Երևանում: