Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1932թ. մարտի 15-ին, Հայաստանի Սիզավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1951թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955թ.՝ Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-62թթ աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։ 1962թ. ընդունվել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967թ. պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-77թթ աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-76թթ եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալը։ 1976թ. ստացել է դոցենտի կոչում։ 1977-91թթ կրկին աշխատել է ՀՀ ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1991թ-ից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-97թթ համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 1998-2006թթ՝ աշխատել Գավառի պետական համալսարանում, 2002թ-ից՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004թ-ից՝ որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006թթ տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999թ. զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։ Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ: Հրատարակվել են նրա «Ժամանակակից հայերենի պարզ նախադասության շարադասությունը» (1976թ.), «Կոչականը և նրա ուսուցումը» (1982թ.), «Ժամանակակից հայոց լեզվի շարադասությունը և նրա ուսուցումը (պարզ և բարդ նախադասություններ)» (1984թ.), «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» (1986թ.), «Շարահյուսության ուսուցման մի քանի հարցեր» (1992թ.), «Դարձվածային ոճաբանություն» (2000թ.) և այլ աշխատություններ: Կազմել է «Ուսումնական դարձվածաբանական բառարան» (2002թ.), գրել «Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն» (համահեղինակ, 2003թ.) ուսումնական ձեռնարկը, «Կոմիտասը՝ ինչպիսին եղել Է» (2002թ.) կենսագրական վեպը։ Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։ Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար