Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական

Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց

Գրականագետ, թարգմանիչ

Բագրատ Ուլուբաբյան

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Կարո Սարաֆյան

Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Արթուր Ավանեսով

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉՈՒԲԱՐՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1931թ. հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում: Մատենագետ Օհան Չուբարյանի որդին է։ 1955թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ 1966-73թթ եղել է ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ պատմության բաժանմունքի գիտքարտուղարը, 1958-62թթ` պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1963-66թթ` տնօրենը։ 1966-76թթ դասավանդել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում։ 1992-2007թթ եղել է հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտորը, 1996-2006թթ՝ Պատմաբան արխիվագետների ռուսական ընկերության նախագահը, 1973թ-ից՝ Եվրոպայի նորագույն պատմության միջազգային ընկերակցության և Ռուս պատմաբանների ազգային կոմիտեի փոխնախագահը։ Աշխատությունները վերաբերում են Եվրոպայի 19-20-րդ դարերի պատմության հիմնախնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման օրինաչափություններին, օրենսդրական հիմնահարցերին։ 1970թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1971թ-ից՝ պրոֆեսոր): 2000թ-ից Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս է, ՀՀ ԳԱԱ, 2013թ-ից՝ Շվեդիայի թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2001թ-ից՝ Պոմորյեի, 2007թ-ից՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր։ 1976թ. արժանացել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի, 1999թ.՝ ՌԴ Պատվո շքանշանի, 2005թ.՝ Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի, Վատիկանի «Սուրբ Գրիգոր Մեծ» շքանշանի, 2009թ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալի, 2013թ.՝ ՌԴ Պետական մրցանակի, 2006թ.՝ ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ, 2011թ.՝ 3-րդ, 2016թ.՝ 2-րդ աստիճանի մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար