Շարա Տալյան

Օպերային երգիչ

Վահան Գրիգորյան

Բանաստեղծ, արձակագիր

Վիկտոր Բալայան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ժենյա Ավետիսյան

Դերասանուհի, ասմունքող

Արթուր Շահնազարյան

Երգահան, երաժշտագետ

Լեյլա Սարիբեկյան

Երգչուհի, երգահան

Լևոն Պուչինյան

Շեփորահար

Գնել Սարգսյան

Դերասան, գրող

Կարինա Դանելյան

Հաղորդավար

Մամիկոն Սիմոնյան

Հաղորդավար

Անի Նաջարյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հովիկ Սարդարյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

12 մայիս, 1932 - 25 դեկտեմբեր, 2017

Արմեն Ավանեսյան

Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ղզղալա (այժմ`Բերդաշեն) գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, 1968թ.՝ Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Ստեղծագործել սկսել է աշակերտական նստարանից։ 1954թ. տպագրվել է բանաստեղծությունների առաջին շարքը Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում։ 1959թ-ից եղել է Արցախի, 2002թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ, 2001թ-ից՝ Արցախի ժուռնալիստների միության անդամ: 1974-83թթ եղել է Արցախի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ 1957-58թթ աշխատել է Բաքվի «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում, 1958-59թթ՝ Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագրությունում, 1960-63թթ՝ Արցախի ժողովրդական ստեղծագործության տանը՝ որպես ավագ մեթոդիստ, 1963-64թթ՝ Արցախի մշակույթի վարչությունում՝ որպես գլխավոր տեսուչ, 1964-66թթ՝ Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես խմբագիր, այնուհետեւ՝ ռադիոթղթակից: 1966-70թթ եղել է Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» թերթի խմբագիրը, 1993-94թթ՝ Գիտամեթոդական կենտրոնի գիտաշխատող, 1996-99թթ՝ «ԼՂ Հանրապետություն» թերթի գործադիր տնօրենը, 1999-2001թթ՝ «Ազատ Արցախ» թերթի թղթակից, այնուհետև՝ հրատարակչության խմբագիրը, 2001-02թթ՝ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը, 2002-13թթ՝ «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիրը։ Հրատարակվել են նրա «Բարի ճանապարհ» (1959թ.), «Հայրենի տուն» (1963թ.), «Նվագներ հողի» (1967թ.), «Գալիս ենք և մենք» (1973թ.), «Անմահների ձայնը» (1975թ.), «Հեռաստանների կանչը» (1978թ.), «Հայրենիք և սեր» (1980թ.), «Չհորինված մեղեդիներ» (1984թ.), «Ավանդատուն» (1991թ.), «Տարաժամի զանգեր» (1997թ.), «Տեսիլաժամ» (2002թ.), «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (2002թ.), «Ապաշխարան» (2007թ.), «Քարափ. Իրապատումներ» (2011թ.), «Երկերի ժողովածու» (երկհատորյակ, 2012թ.), «Մայրամուտի նվագներ» (2016թ.), «Իմ կորուստները, իմ կարոտները» (2017թ.) գրքերը: Թարգմանել է Նիկոլայ Գումիլյովի, Օսիպ Մանդելշտամի, Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի, Վառլամ Շալամովի, Դմիտրի Չիստյակի, Միխայիլ Դուդինի, Լեսյա Ուկրաինկայի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռիմա Կազակովայի, Անատոլի Կրասնովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ելենա Իսաևայի, Սեսար Վալեխոյի ստեղծագործությունները։ Հեղինակել է նաև «Հոգու մեղեդիներ» (1998թ.), «Սիրտս ափի մեջ» (2000թ.) գրքերը: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար