Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Լեզվաբան

16 հունիս, 1928 - 21 նոյեմբեր, 2007

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ. ավարտել է Երևանի ռոմանական և օտար լեզուների ինստիտուտը: 1966-83թթ դասավանդել է Մոսկվայի Պ.Լումումբայի անվան համալսարանում, 1983-98թթ՝ Երևանի պետական համալսարանում, 1998թ-ից՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: 1987-93թթ եղել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչը: 1980թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է ֆրանսերենի և ընդհանուր դարձվածաբանության հարցերով («Ֆրանսերեն դարձվածաբանության զարգացման պատմություն», ռուսերեն, 1981թ., «Արդի ֆրանսերեն լեզվի դարձվածաբանություն», ռուսերեն, 1987թ., «Լեզվաբանական տերմինների ֆրանսերեն-հայերեն-ռուսերեն ուսումնական բառարան», 1993թ., «Ֆրանսիական առածներ և ասացվածքներ», 1994թ., «Ֆրանսերենի համեմատությունների դարձվածքները», 1997թ.): Հեղինակել է բառարաններ («Անգլիական առածների և ասացվածքների պատկերազարդ բառարան», 1999թ., «Անգլերեն դարձվածքների ուսումնական համառոտ բառարան», 2000թ.) և ուսումնական ձեռնարկ («Թարգմանաբանական ուսումնական ձեռնարկ», 2000թ., համահեղինակ): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար