Գերգե Ասաքի

Բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, թարգմանիչ

Գյուտ Աղանյանց

Պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Տիգրան Հովհաննիսյան

Թարգմանիչ, իրավաբան

Նար-Դոս

Արձակագիր

Արտակ Դարբինյան

Հրապարակագիր, լրագրող

Սարմեն

Բանաստեղծ

Գրիգոր Բոյաջիև

Թատերագետ, թատերական քննադատ

Լուսին Ամարա

Օպերային երգչուհի

Հենրիկ Սևան

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ

Գագիկ Հովունց

Կոմպոզիտոր

Աշոտ Մելքոնյան

Գեղանկարիչ

Վերժինե Սվազլյան

Ազգագրագետ, բանահավաք

Գայանե Զախարյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

Ծնվել է 1926թ. հունվարի 20-ին, Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: 1950թ. ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը: 1967թ-ից եղել է «Մարմարա» թերթի խմբագիրը: Լույս են տեսել գրողի «Բառասխալ» (1972թ.), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972թ.) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983թ., հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983թ.) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965թ.) հոդվածաշարը: 1982թ-ից տպագրվել են նրա «Յուշատետր» (հատոր 1-41) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաև պիեսներ, որոնցից հայտնի են «Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959թ.), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959թ.), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987թ.), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994թ.) և այլն։ 2001թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2001թ. արժանացել է Թուրքիայի Հայոց պատրիարքարանի առաջին կարգի պատվո շքանշանի և օրհնության կոնդակին, 2002թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի պետական և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների ոսկե մեդալներին, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդլի, 2009թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մեդալի, 2011թ.՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար