Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՔՆԱՐԻԿ ՏԵՐ-ԴԱՎԹՅԱՆ

Բանասեր, պատմաբան, թարգմանիչ

Քնարիկ Արևշատյան

Ծնվել է 1926թ. սեպտեմբերի 6-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1934թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1935-45թթ սովորել է Երևանի Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, 1945-50թթ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1951-53թթ՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1951-71թթ գործակցել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի հետ, ռուսերեն թարգմանել հայ միջնադարյան գրականության հուշարձանները: 1972թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: 1975թ. թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Հայ վարքագրությունը 11-15-րդ դարերում» թեմայով: 1995թ. դոկտորական է պաշտպանել՝ «Քրիստոնեական գրականության զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով: Գիտական գործունեությունն սկսել է թարգմանական աշխատանքներով՝ Անանիա Շիրակացու «Տիեզերագիտություն» (1962թ.) և մի շարք վարքագրական գործեր ամփոփող «Հայ սրբախոսական գրականության հուշարձաններ» (1973թ.) գրքերով: Այնուհետև հետևողականորեն զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ: 1996թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակել է վարքերի և վկայաբանությունների ժանրային կառուցվածքը, վարքագրական կոդ հասկացությունը, որի հիման վրա էին ներկայացվում սրբերի ու նահատակների գրական դիմանկարները, վարքագրական ժանրի ձևավորումը բյուզանդական գրականության մեջ, ապա և անցումը հայ գրականությանը սկսած Ոսկեդարյան շրջանից ու հետո ժանրի պատմական զարգացումը հայկական միջնադարում թարգմանական և ինքնուրույն գրական հուշարձանների քննությամբ: «Հայ վարքագրությունը 11-15-րդ դդ» (1980թ.) գրքում մանրամասն անդրադարձել է այս հարցերին, հայ սրբախոսական գրականության պատմությունը ներկայացնելով ըստ վարքերի և վկայաբանությունների գրության ժամանակի, որով հայ վարքագրությունը դիտարկվում է հայ գրականության և հայ ժողովրդի պատմության համատեքստում ու վարքագրական գրականության ընթացքի պարբերացումը կատարվում է ըստ այդմ: Այն կարևոր դրույթն է առաջ քաշվում, որ սկսած 5-րդ դարից և հատկապես Ավարայրից հետո հայ վարքագրության հերոսները դառնում են ոչ միայն պարզապես սրբակենցաղ և ճգնակյաց անձնավորությունները, այլև նրանք, ովքեր այդ հատկանիշներն ունենալուց բացի իրենց կարևոր ավանդն են բերել հայ մշակույթին, դպրությանը և կամ էլ հանուն հավատի ու հայրենիքի նահատակներ են: Ըստ այդմ՝ հայկական առաջին վարքերը նվիրված են հայ հոգևոր-մշակութային կյանքի ժամանակի ամենանշանավոր գործիչներին: Հայ միջնադարյան կրոնաբարոյախրատական բնույթի գործերից է 1994թ. լույս տեսած նրա «Հայելի վարուց»-ը: Ռուսերեն է թարգմանել ու հանգամանալից ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով ներկայացրել «Աղբյուրներ միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների պատմության (12-15-րդ դդ) (1983թ.), «Վկայաբանութիւն Սրբոց Հռիփսիմեանց» (1996թ.), Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» (2004թ.), Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին Մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» (2015թ.), Հովհաննես Սեբաստացու «Պատմութիւն Սեբաստիոյ», Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» և այլ աշխատություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար