Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1986թ. փետրվարի 14-ին, Երևանում: Երկու տարի սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սոլֆեջոյի դասարաններում: 2003թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1993թ. ընդունվել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ, 1998թ.՝ «Դո-Ռե-Մի» մշակութային կենտրոն, որտեղ մասնակցել է երաժշտական մրցույթին և հաղթել, իսկ 2000թ.՝ արժանացել 2-րդ մրցանակին: Նույն թվականին մասնակցել է Օդեսայում կայացած «Звездочка» երգի միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին: 2001թ. Լատվիայի Դաուգապիլս քաղաքում կայացած «Saules Starini» երգի միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: Մասնակցել է «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնին և ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «Տար ինձ ժամանակ» երգը: 2000-04թթ մասնակցել է «Կռունկ» երգի փառատոնին և 2004թ. արժանանացել է «Տարվա լավագույն ձայն» մրցանակին: Նույն թվականին մասնակցել է «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխությանը և արժանացել «Տարվա բացահայտում» մրցանակին: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2005թ. մասնակցել է Մոսկվայի «Տարվա Երգ» (2-րդ մրցանակ), Արցախի «Ընծա» (2-րդ մրցանակ), ՌԴ Արյոլ քաղաքի «Славянская звезда» (Մեծ մրցանակ) միջազգային մրցույթ-փառատոներին: 2007թ. Երևանում կայացած Կոմիտասի անվան մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին, իսկ 2008թ. «Ոսկե քնար» մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն հիթ» մրցանակին: 2009թ. մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» նախագծին (Մարկ Սաղաթելյանի հետ) և հաղթել: 2010թ. մասնակցել է «Նոր Ալիք» երգի միջազգային մրցույթին և արժանացել առաջինմրցանակին: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: Թողարկել է «Դեպի երկինք» (2009թ.) ձայնասկավառակը: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:

  

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար