Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՎԱԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ

5 օգոստոս, 1932 - 21 հուլիս, 2010

Ծնվել է Հայաստանի Ելփին գյուղում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում): 1955թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-94թթ եղել է ՀՊՄՀ դասախոս, 1973-79թթ՝ նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության, 1985-94թթ՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետների դեկանը։ 1991թ. հիմնադրել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան և եղել ռեկտորը։ 2001թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1997թ-ից՝ պրոֆեսոր)։ 1994թ-ից եղել է Փարիզի «Արարատ», 2000թ-ից՝ Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիաների, 1997թ-ից՝ Նյու Յորքի ԳԱ, 1999թ-ից՝ ՀՀ ՄԳԱ-ի անդամ։ Աշխատությունները վերաբերում են հայ նորագույն գրականության հարցերին։ 1999թ. ճանաչվել է ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ»։ Հրատարակվել են նրա «Ժամանակակից գյուղը և վիպագրությունը» 1967թ., «Ավետիք Իսահակյանի սիրերգությունը» 1985թ., «Ավետիք Իսահակյանի հայրենասիրական պոեզիան» 1987թ., «Ավետիք Իսահակյանի պոեզիան» 2000թ., «Ելփին» (գյուղի պատմությունը, 1999թ.) գրքերը: Մահացել է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար