ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Պատմաբան, պետական գործիչ

1 հունվար, 1932 - 17 մայիս, 2012

Ծնվել է Հայաստանի Ահագչի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար) գյուղում: 1955թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1970-88թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահը, 1988-90թթ՝ «Արմենպրես» գործակալության տնօրենը, 1990թ.՝ Հայաստանի մամուլի և հրատարակչությունների պետկոմի նախագահը։ 1990թ. ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրության գիտական կենտրոն։ 1991-92թթ եղել է «Երկիր ավետյաց» թերթի գլխավոր խմբագիրը, 2002-09թթ՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009-12թթ՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։ 1995թ-ից դասավանդել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության (1915թ.) և ազգային-ազատագրական շարժումների պատմությանը։ Հրատարակվել են նրա «Պատմության կեղծարարները» (1986թ.), «Արարման ճամփաներով» (1988թ.), «Գոյատևման պայքարի քառուղիներում» (1989թ.), «Ինձ բահ տվեք...» (Գևորգ Չաուշ, 1989թ.), «Ակնարկներ Արևմտյան Հայաստանի պատմության (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ)» (1990թ.), «Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը» մեղադրում է» (1990թ.), «Ինքնապաշտպանական կռիվները» (1990թ.), «Պանթուրքիզմը երեկ և այսօր» (1990թ.), «Քրդերը և հայկական հարցը» (1991թ.), «Սև ծովից Վանա ծով` հինգ ամիս, հինգ օր» (1992թ.), «Արևմտահայությունը ցեղասպանության շեմին» (1997թ.), «Թուրքերը թուրքերի մասին» (վավերագրերի և նյութերի ժողովածու, 2000թ.), «Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն» (հ.1-3, գիրք Ա-Գ, 2000-05թթ), «Հայերի բնաջնջման Օսմանյան քաղաքականությունը» (2000թ.), «Սասունցիներ» (Պատառիկներ ապրած կյանքի, 2000թ.), «Ցեղասպանության խնդիրները. Պետական քաղաքականություն և ազգային ընկալումներ» (2001թ.), «Հայացք անցյալին. հանուն այսօրվա ու վաղվա» (2002թ.), «Հայոց ցեղասպանությունը (Պատճառները, ընթացքը, հետևանքները)» (2005թ.), «Հայոց ցեղասպանության պատմություն» (գիրք 1-3, 2008-11թթ), «Սասունցիներ» (2011թ.), «Հարևաններ մոտ ու հեռու» (գիրք 1-4, 2011-13թթ) և այլ աշխատություններ: 2011թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար