ԿԱՐԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գրականագետ

25 սեպտեմբեր, 1931 - 2 հունվար, 1998

Ծնվել է Երևանում։ 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, այնուհետև սովորել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1961թ. պաշտպանել է դիսերտացիա՝ «Հայ մեմուարային գրականության պատմությունից» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974թ. պաշտպանել է «Հայ գյուղագրությունը 19-րդ դարում» դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1988թ-ից՝ պրոֆեսոր)։ 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1958-79թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964թ-ից՝ ավագ գիտաշխատող։ 1979-81թթ աշխատել է ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների ինֆորմացիայի բաժնում։ 1984թ-ց եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։ Մասնակցություն է ունեցել «Հայ նոր գրականության պատմություն» 5 հատորների (1962-79թթ) ստեղծմանը («Մեմուարային գրականություն», «Գրիգոր Արծրունի», «Այլ արձակագիրներ», «Հայ գրականությունը 80-90-ական թվականներին», «Հայ գյուղագրությունը 1900-1910-ական թվականներին»): Հրատարակվել են նաև նրա «Գրական մշակներ» (1977թ.), «Լուսինե Զաքարյան» (1981թ.), «Գրականություն և իրականություն» (1986թ.), «Գրականության պատմության լույսը» (1989թ.), «Պարույր Սևակ բանաստեղծի սխրանքը» (1989թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար