Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՎԱԼՏԵՐ ԴԻԼՈՅԱՆ

Պատմաբան

17 հունիս, 1930 - 12 մայիս, 2005

Ծնվել է Հայաստանի Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում: 1953թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1953-54թթ վերապատրաստվել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: 1960-71թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում: 1971-79թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: 1979-98թթ եղել է ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, ապա՝ դասախոս: 1976թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1977թ-ից՝ պրոֆեսոր): Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմության» (հ.5, 1947թ.), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» փաստաթղթերի ժողովածուի (ռուսերեն, հ.1-2, 1972-78թթ) հրատարակմանը: Անգլերենից թարգմանել և հրատարակության է պատրաստել Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարցի լուծման շուրջ» աշխատությունը (1989թ.): Հեղինակել է ավելի քան 150 գիտական հոդվածներ, մենագրություններ, դպրոցական դասագրքեր: Աշխատանքները վերաբերում են 18-19-րդ դարերի հայ ազատագրական մտքի և շարժումների պատմությանը, կապիտալի նախասկզբնական կուտակման առանձնահատկություններին հայ իրականության մեջ, 18-րդ դարի հայկական լուսավորականությանը, հայոց պատմության նոր շրջանի պատմագրությանը: Հրատարակվել են նրա «Լազարյանների հասարակական քաղաքական գործունեության պատմությունից (18-րդ դարի երկրորդ կես)» 1966թ., «Արևելյան Հայաստանը 19-րդ դարի առաջին երեսնամյակին և հայ-ռուսական հարաբերությունները» 1989թ., «Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան» (1973թ., համահեղինակ), «Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952)» (1978թ., համահեղինակ), «Նոր պատմություն: (1870-1918): Դասագիրք ուսանողների համար» (1985թ., համահեղինակ), «Հայկական հարցը և ռուսական հասարակական-քաղաքական ու պատմագիտական միտքը» (1998թ., համահեղինակ), «Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ» (1998թ., համահեղինակ) աշխատությունները1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար