Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԷԴՄՈՆԴ ԱՎԵՏՅԱՆ

Լեզվաբան, փիլիսոփա

10 նոյեմբեր, 1929 - 6 դեկտեմբեր, 2002

Ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1956-61թթ աշխատել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: 1961-64թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1965թ-ից դասավանդել է ԵՊՀ ընղհանուր լեզվաբանության ամբիոնում: Երբեք չփորձելով թաքցնել իր համոզմունքները` 1982թ. այլախոհության մեղադրանքով զրկվել է համալսարանում դասավանդելու իրավունքից: 1986-89թթ աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կաբինետում, ավագ մեթոդիստի պաշտոնով: 1991թ. վերահաստատվել է նրա դասախոսելու իրավունքը, և նա շարունակել է աշխատանքը ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում: 1992թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1994թ. ստանձնել է ամբիոնի վարիչի պարտականությունները: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968թ.), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979թ.), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989թ.): Եղել է հայկական նշանագիտության հիմնադիրներից: Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում: Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ: Ուշագրավ են 1980-90-ական թվականներին նրա՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայացել է որպես անհատ և քաղաքացի: Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ›› (ռուսերեն, 1998թ., 2003թ.), «Բանտային բանաստեղծություններ›› (ռուսերեն, 2002թ.): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար